ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունված է 2001 թվականի ապրիլի 18-ին



 Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում հրդեհային անվտանգության ապահովման իրավական, տնտեսական և կազմակերպական հիմունքները:
 

Գ Լ ՈՒ Խ  1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.    Օրենքի կարգավորման առարկան
 
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, քաղաքացիների հարաբերությունները հրդեհայինանվտանգության ապահովման բնագավառում:
 
Հոդված 2.    Օրենքի նպատակները
 
Սույն օրենքի նպատակներն են`
ա) հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության մշակման և իրականացման հիմնական ուղղությունների սահմանումը.
բ) հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում կարգավորման սկզբունքների և դրանց իրականացման մեխանիզմների սահմանումը.
գ) Հայաստանի Հանրապետության բնակչությանը որակյալ և հուսալի հրդեհային պահպանությամբ ապահովումը:
 
Հոդված 3.    Հիմնական հասկացությունները
 
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
ա) հրդեհային անվտանգություն` հրդեհներից անձի, գույքի, հասարակության և պետության պաշտպանվածություն.
բ) հրդեհ` չվերահսկվող այրում, որը բարոյական, ֆիզիկական, գույքային վնաս է հասցնում անձին, հասարակության և պետության շահերին, վտանգում է մարդու առողջությունը և կյանքը.
գ) հրդեհային անվտանգության պահանջներ` Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված` հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ սոցիալական և տեխնիկական բնույթի հատուկ պայմաններ.
դ) հրդեհաշիջման (հրդեհի մարման) հետ կապված վթարային-փրկարարական աշխատանքներ` հրդեհի ժամանակ մարդկանց, գույքը փրկելու, տուժողներին առաջին բժշկական օգնություն ցույց տալու ուղղությամբհրդեհային պահպանության մարտական գործողություններ.
ե) հրդեհային պահպանություն` հրդեհների կանխարգելման, հրդեհաշիջման, ինչպես նաև դրանց հետ կապված վթարային-փրկարարական աշխատանքներ անցկացնելու նպատակով սահմանված կարգով ստեղծված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ուժերի և միջոցների, այդ թվում` հակահրդեհային միջոցների ամբողջություն.
զ) հրդեհային անվտանգության միջոցներ` հրդեհային անվտանգության ապահովմանը, այդ թվում`հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարմանն ուղղված գործողություններ.
է) հրդեհատեխնիկական արտադրանք` հրդեհային անվտանգության ապահովման համար նախատեսված հատուկ տեխնիկական, գիտատեխնիկական և մտավոր արտադրանք, այդ թվում` հրդեհային տեխնիկա և սարքավորում, հրդեհային հանդերձանք, կրակմարիչ, հրապահպան և հրակայուն նյութեր, հատուկ կապի և կառավարման միջոցներ, համակարգչային ծրագրեր, տեղեկությունների բանկ, ինչպես նաև հրդեհների կանխարգելման և հրդեհաշիջման այլ միջոցներ.
ը) հրդեհային անվտանգության ապահովման համակարգ` հրդեհների դեմ պայքարի համար նախատեսված ուժերի և միջոցների, ինչպես նաև իրավական, կազմակերպական, տնտեսական, սոցիալական և գիտատեխնիկական միջոցառումների ամբողջություն:
 
Հոդված 4.    Հայաստանի Հանրապետությունում հրդեհային անվտանգությանապահովումը
 
Բնակչության, բնակավայրերի և օբյեկտների հրդեհային անվտանգությունն ապահովվում է`
ա) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, ինչպես նաև նորմատիվ փաստաթղթերով նախատեսված հրդեհային անվտանգությանպահանջների պարտադիր կատարմամբ.
բ) հրդեհների առաջացումը կանխարգելող և դրանց մարմանը նպաստող համապետական և տեղական նպատակային ծրագրերի մշակմամբ ու իրագործմամբ:
 
Հոդված 5.    Հրդեհային անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
 
Հրդեհային անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:
 
Հոդված 6.    Հրդեհային անվտանգության ապահովման մարմինների համակարգը
 
Հրդեհային անվտանգության ապահովման մարմինների համակարգն են կազմում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, որոնք մասնակցում են հրդեհային անվտանգության ապահովմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
 
Հոդված 7.    Պետական կառավարումը հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում
 
Պետական հակահրդեհային ծառայությունը և պետական հրդեհային տեսչությունն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համակարգում:
(7-րդ հոդվածը խմբ. 03.07.02 ՀՕ-395-Ն, փոփ. 20.05.05 ՀՕ-108-Ն)
 
Հոդված 8.    Հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերը
 
Հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերը (տեխնիկական կանոնակարգերը), ինչպես նաև հրդեհայինանվտանգության պահանջները սահմանող ստանդարտները պարտադիր են բնակավայրերի, շենքերի և շինությունների նախագծման, կառուցման և շահագործման, հիմնանորոգման և վերակառուցման, ինչպես նաև սարքավորումների արտադրության և շահագործման ժամանակ:
Հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերը նախապես համաձայնեցվում են պետականհրդեհային հսկողության մարմինների հետ:
Հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերով չսահմանված` հրդեհային անվտանգությանապահովման առանձին լուծումներ պահանջող հարցերի վերաբերյալ եզրակացություններ է տալիս պետական հակահրդեհային ծառայությունը:
 
Հոդված 9.    Հրդեհների կանխարգելման հանրապետական և տեղական ծրագրերը
 
Հրդեհների առաջացումը կանխարգելող և դրանց մարմանը նպաստող հանրապետական և տեղական նպատակային ծրագրերը մշակում ու իրականացնում են պետական կառավարման մարմինները` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) ներկայացրած հակահրդեհային իրավիճակի վերլուծության արդյունքների և համապատասխան առաջարկությունների հիման վրա: Տեղական նպատակային ծրագրերը համաձայնեցվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
 
Հոդված 10.    Հրդեհների և դրանց հետևանքների պետական հաշվառումը
 
 Հրդեհների և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառումը կատարում են պետականհրդեհային հսկողության մարմինները, այդ բնագավառում լիազորված մարմնի հետ համաձայնեցված` հրդեհների հաշվառման կանոններին համապատասխան:
Պետական կառավարման մարմինները և կազմակերպություններն իրենց ենթակա օբյեկտներում իրականացնում են հրդեհների վերաբերյալ հաշվառում:
 


Besucherzahler russian ladies
счетчик посещений